
Ոստիկանությունը Իմերեթիի շրջանում ձերբակալել է Ուկրաինայի երկու քաղաքացու` թմրանյութերի վաճառքի մեղադրանքով, ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։
Քննության համաձայն՝ ձերբակալվածների բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեթադոն՝ փաթեթավորված 184 փաթեթում։ Ձերբակալվածները 21 և 27 տարեկան տղամարդ և կին են։
Ոստիկանությունը տարբեր վայրերում նաև թմրանյութեր է հայտնաբերել։ Բացի այդ, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ բոլոր սարքերը։