
Վրաստանի ծովամերձ Աջարիայում՝ Սեւ ծովի ափին, սպասվում է փոթորիկ: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ սպասվում է եղանակի վատթարացում, ինչի պատճառով էլ Սեւ ծովում լողալն արգելելու հատուկ նշաններ են տեղադրված Քոբուլեթիի եւ Բաթումիի ափերին։