
Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 99 կմ հեռավորության վրա գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում:
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 99 կմ հեռավորության վրա։
Էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա։ Տեղեկատվական հաղորդագրության մեկնաբանություններում քաղաքի տարբեր շրջանների բնակիչները հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է։