Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) ղեկավար, պետական գլխավոր սանիտարային բժիշկ Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ վրացական գինիներն ու հանքային ջրերը ռուսական շուկա վերադարձնելու շուրջ բանակցությունները կարող են կայանալ հունվարի 20-ից հետո։
Ըստ ռուսական Ria Novosti կայքի՝ Օնիշենկոն նաև ասել է, որ բանակցություններն սկսելու վրացական կողմի ցանկությունը վկայում է այն մասին, որ Վրաստանի մտադրությունը լուրջ է այս հարցում։
«Հնարավոր է, այս տարվա 4-րդ շաբաթվա ընթացքում հանդիպումը կայանա Մոսկվայում»,- ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձեն հայտարարել էր, որ 5 գերատեսչությունների ներկայացուցիչները կլինեն պատվիրակության կազմում, որը կմեկնի Մոսկվա՝ վրացական ապրանքների մատակարարումը ՌԴ վերականգնելու մասին բանակցություններ վարելու։
Վրացական գինիների և հանքային ջրերի մուտքը ռուսական շուկա արգելվել էր 2006թ.-ի գարնանը՝ ռուս-վրացական հարաբերությունների վատացման ֆոնին, սակայն արգելքի որպես պաշտոնական պատճառաբանություն նշվում էր վրացական արտադրանքի ցածր որակը։news.am