Ոստիկանությունը Թբիլիսիում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալել է մեկ անձի

Ոստիկանությունը Թբիլիսիում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալել է մեկ անձի

ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տաք հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1995 թվականին ծնված Գ.Վ.-ն՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։

«Քննությունը պարզել է, որ Թբիլիսիում փոխադարձ վեճի հիման վրա սկսված բախման ժամանակ մեղադրյալը սառը զենքով բազմաթիվ վերքեր է հասցրել 1992 թվականին ծնված Ռ.Կ.-ի մարմնին, որից հետո փախել է դեպքի վայրից։ Վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո։

Ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Գ.Վ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ դեպքից մի քանի ժամ անց։

Իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը։

Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։