
Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը:
Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։
Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը կրել է ամենամեծ կորուստները՝ 151 զոհ և 536 վիրավոր: Հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում գրանցվել է 64 զոհ և 80 վիրավոր: Զոհերի մասին հաղորդվել է նաև Սինդ, Բելուջիստան և Գիլգիտ-Բալթիստան նահանգներում: