Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի անբավարարությունից

Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի անբավարարությունից

Ցանքատարածությունները և հողամասերը ոռոգելու ժամանակը արդեն մոտենում է ավարտին, և ընդամենը օրերս է ոռոգման ջրի հոսքը ուղղվել Նինոծմինդա քաղաքի և Օրոջալար գյուղի կողմը: Չնայած դրան՝ հնարավոր չէ բավարար չափով ոռոգել հողամասերը ջրի անբավարարության պատճառով, ինչն էլ կրկին առաջացրել է բնակիչների դժգոհությունը:

Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները բողոքում են, որ կարտոֆիլի ցանքատարածությունները ջրելու համար անհրաժեշտ է 4 ժամ ժամանակ, որպեսզի առուներում բավարար ջուր հավաքվի:

՛՛Առավոտվանից սպասում եմ, որ ջուրը հավաքվի առվում: Այսօր առաջին օրն է ամբողջ ոռոգման ժամանակաշրջանում, որ ջուրը մեզ է հասել: Առուներն էլ գտնվում են անմխիթար վիճակում՝ ամենուրեք մոլախոտեր են աճել և ջուրը ցրվում է այլ ուղղություններով՛՛,- մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդա քաղաքի բնակիչ Լիպարիտ Քաշխչյանը:

Չնայած, որ արդեն մոտենում է բերքահավաքի ժամանակաշրջանը, բնակիչները լավ բերք ստանալու հույսը չեն կորցնում և շարունակում են ջրել կարտոֆիլի դաշտերը:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting