Զբոսաշրջիկների գրավականներից մեկը Սամցխե-Ջավախեթիում․ Նաքալաքի

Զբոսաշրջիկների գրավականներից մեկը Սամցխե-Ջավախեթիում․ Նաքալաքի

Ամռան ամիսներին Սամցխե-Ջավախեթիի Նաքալաքի շրջանը շարունակում է գրավել տեղացի և օտարերկրյա այցելուների ուշադրությունը։ Առավել գրավիչ են լողավազանները, որտեղ բուժիչ ջուրն է։

Մոտ 33°C-ի հասնող ջուրը  բխում է բուժական տարրերով հարուստ աղբյուրներից, որն օգտագործվում է լոգանքների համար։ Համարվում է, որ Նաքալաքիի ջուրը բարենպաստ է մկանային համակարգի, սրտանոթային համակարգի, նյարդային համակարգի, մաշկային հիվանդությունների դեպքում։

Հանգստավայրում գործում են բաց և փակ լողավազաններ, հարմարավետ նստատեղեր ու հանգստի գոտիներ։ Տարածքը հագեցած է ժամանակակից հարմարություններով, իսկ գիշերակացի համար առկա է հյուրանոց՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Տեղի բնակիչների խոսքով մարդիկ հաճախ են այցելում այստեղ՝  ժամանակ անցկացնելու ընտանիքի կամ ընկերների հետ։

Նշենք, որ Սամցխե-Ջավախեթիի այս հատվածում գործող բազմաթիվ հանգստյան վայրերը նպաստում են տարածաշրջանի զբոսաշրջային ակտիվության աճին։

Մինչ Նաքալաքի հասնելը այցելուները շատ հաճախ կանգնում են Խերթվիսի պատմական ամրոցի մոտ՝ վայելելու նրա միջնադարյան շունչը։ Նշենք, որ մուտքը բերդ վճարովի է, ներսում եկեղեցին է, որը կառուցվել էր 985 թվականին։

Ամրոցից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա չքնաղագեղ Վարձիան է, իր բազմաթիվ քարանձավներով։ Գյուղի մոտակայքում է գտնվում 12-րդ դարի հայտնի քարանձավային վանական համալիր, որտեղ հաճախում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։



Opinion, pooling and voting