Պեկինում ուժեղ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

Պեկինում ուժեղ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

Ռոյթերսը, հղում անելով չինական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ Պեկինում ուժեղ անձրևի հետևանքով մահացել է առնվազն 30 մարդ։

Չինական պետական «Սինհուա» լրատվական գործակալության հաղորդագրությունների համաձայն, տեղական իշխանությունները Պեկինից արդեն տարհանել են մոտ 80,000 բնակչի։

Հորդառատ անձրևները նաև վնասել են ճանապարհներն ու կապի ենթակառուցվածքները՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով 136 գյուղ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի խոսքով՝ Պեկինում և հարակից նահանգներում մեծ կորուստներ են եղել, և նա արդեն հրամայել է լայնածավալ որոնողական-փրկարարական գործողություններ։