Վերջին երկու ամսվա երաշտի և շոգ եղանակի պատճառով ոչ միայն Վրաստանի մյուս շրջաններում, այլ նաև Նինոծմինդայում հաճախ են հրդեհներ տեղի ունենում:
Այս ժամանակահատվածում արդեն հինգից ավելի հրդեհի դեպքեր են գրանցվել: Հրդեհների մեծ մասը տեղի են ունեցել բնակիչների կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով:
Բոլոր դեպքերի ժամանակ էլ ձեռնարկված համապատասխան միջոցառումների շնորհիվ Հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել և մարել կրակը:
Հորդոր Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին՝ եղե՛ք առավելագույնս զգույշ և ուշադիր տիրող չոր եղանակային պայմաններում կրակ վառելուց հատկապես անտառածածկ տարածքներում պիկնիկների գնալիս:
Անահիտ Զալալյան