Իրանում ջրի սուր դեֆիցիտ է

Իրանում ջրի սուր դեֆիցիտ է

Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում է գերմանական «Բիլդ» պարբերականը։

Կառավարությունը քննարկում է ոչ ավանդական միջոցներ, այդ թվում՝ աշխատանքային շաբաթվա կրճատումն, իսկ Թեհրանում՝ դպրոցների, համալսարանների և պետական որոշ հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը: Կառավարության մամուլի քարտուղարն իրավիճակն անվանել է «ազգային խնդիր», որը սպառնում է վերաճել հումանիտար աղետի:

Ջրամատակարարման սահմանափակումներ արդեն մտցվել են Թեհրանում և 50 այլ քաղաքներում, անջատումները հասնում են 48 ժամի: Շատ իրանցիներ մեկնում են Հյուսիս՝ Կասպից ծով, որտեղ դեռ ջուր կա։

Նախագահ Մասուդ Պեզեշքիանն առաջին անգամ խոսել է մայրաքաղաքի տեղափոխման հնարավորության մասին. «Թեհրանում իսկապես այլևս ջուր չկա»:

Ճգնաժամի պատճառներն են բազմամյա երաշտը և իսլամական ռեժիմի առաջնահերթություններն, որոնք գերադասում էին ֆինանսավորել զինված խմբավորումներն, այլ ոչ թե լուծել բնապահպանական խնդիրները: