2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Gucci-ի վաճառքը նվազել է 15%-ով. CNBC

2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Gucci-ի վաճառքը նվազել է 15%-ով. CNBC

Հաշվետու ժամանակահատվածում իտալական ապրանքանիշի վաճառքը կազմել է 4.27 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 15% անկում է։ Ինչ վերաբերում է մասնավորապես 2-րդ եռամսյակին, ապա ընկերության վաճառքը նվազել է 25%-ով և հասել 1.69 ԱՄՆ դոլարի։

CNBC-ի տվյալներով՝ Gucci-ի խնդիրները բխում են դրա սեփականատիրոջ՝ Kerring Group կոնգլոմերատից, որը վերջին տարիներին դժվարանում է հաղթահարել ճգնաժամերը։
Kerring-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա-Անրի Պինոն նույնպես ընդունում է խնդիրների առկայությունը և անբարենպաստ արդյունքները և նշում, որ ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ իրավիճակը աստիճանաբար կայունացնելու համար։

Voguebusiness-ի տվյալներով՝ Gucci-ն 2022 թվականին ունեցել է 10.5 միլիարդ եվրո եկամուտ, իսկ 2024 թվականին այս գումարը նվազել է մինչև 7.65 միլիարդ։

CNBC-ն գրում է, որ խնդիրների լուծման քայլերից մեկը կադրային փոփոխություններն են, որոնցից ամենակարևորը Դեմնա Գվասալիայի նշանակումն է որպես ստեղծագործական տնօրեն։

Գվասալիան Gucci-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնում կփոխարինի Սաբատո դե Սարնոյին, որը ղեկավարում էր ապրանքանիշը 2023 թվականից։

Թոմ Ֆորդից (1995-2004) հետո Դեմնան կլինի Gucci-ի առաջին ոչ իտալացի ստեղծագործական տնօրենը։