Կամչատկայի երկրաշարժը դիտարկումների ողջ շրջանում ամենաուժեղն է եղել. շրջանի նահանգապետ

Կամչատկայի երկրաշարժը դիտարկումների ողջ շրջանում ամենաուժեղն է եղել. շրջանի նահանգապետ

Կամչատկայի երկրամասի իշխանությունները առավոտյան 8,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ամենաուժեղն են համարել ողջ գործիքային ժամանակահատվածում: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը:

«Սա ամենաուժեղ երկրաշարժն է ողջ գործիքային ժամանակահատվածում, որի ուժգնությունը կազմել է 8,8 մագնիտուդ: Սպասվում են կանոնավոր, երկարատև հետցնցումներ»,- գրել է Սոլոդովը։

Տարածաշրջանի ղեկավարը կոչ է արել հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել:

«Վստահեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով»,– հավելել է նա։