
ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան մնալ այստեղ մինչև պատերազմի ավարտը,- այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանի լիարժեք ներխուժումից հետո ԱՄՆ ժամանած Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան մնալ երկրում, ԱՄՆ նախագահը պատասխանեց. «Այո»։
«Այո։ Կարծում եմ՝ մենք դա կանենք։ Մենք շատ մարդիկ ունենք Ուկրաինայից, և մենք աշխատում ենք նրանց հետ», – ասաց Թրամփը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին լուրեր տարածվեցին, որ Թրամփի վարչակազմը պլանավորում է չեղարկել ԱՄՆ-ում 240,000 ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։