Թորիա գյուղում սկսվել է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումը

Թորիա գյուղում սկսվել է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների առաջին փուլը, որը նախատեսում է հարթեցում և հողային աշխատանքներ, արդեն սկսվել է։

Բնակիչները նշեցին, որ ասֆալտապատումը կնպաստի գյուղի ընդհանուր բարեկարգմանն ու կբարելավի բնակիչների կյանքի որակը: Նրանք հատկապես կարևորում են փոշու նվազումը, մաքուր օդի պահպանումը, ինչպես նաև մեքենաների տեղաշարժի հեշտացումը։

Նշենք, որ Թորիա գյուղի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման հայտարարված մրցույթի համար տեղական բյուջեից կտրամադրվի գումարի 66.6%-ը, իսկ պետական բյուջեից ֆինանսավորումը կկազմի է 33.7%։ 

Թեև գյուղի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատ է, այնուամենայնիվ, ճանապարհի մնացած հատվածը՝ մինչև գյուղի վերջնամասը ասֆալտապատում չուներ, վերականգնողական հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 639 մետր և ներքին ճանապարհի ասֆալտապատման գնահատված արժեքը կազմում է մոտ – 566,000.00 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Հավելենք, որ Թորիայի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին։ Մինչև 2022 թվականը գյուղը ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել։

Տեսանյութ․