Լքված նորածին է հայտնաբերվել Խոնիի մունիցիպալիտետում

Լքված նորածին է հայտնաբերվել Խոնիի մունիցիպալիտետում

Իմերեթիի շրջանի Խոնիի մունիցիպալիտետում լքված նորածին է հայտնաբերվել։

Տեղական Mega TV լրատվամիջոցը հաղորդել է, որ երեկ երեկոյան 3-րդ դպրոցի մոտակայքում վերմակով փաթաթված նորածին է հայտնաբերվել։

Ըստ լրատվամիջոցի՝ նորածինը տեղափոխվել է Քութաիսի։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։