
Դիրիժոր Կառլո Պոնտին՝ մեծն Սոֆիա Լորենի որդին, անցյալ շաբաթավերջին թռավ Թբիլիսի, չոխա հագավ և ամուսնացավ իր սիրելի Մարիամ Շարմանաշվիլիի հետ։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Սամտավրո վանքում։
ԶԼՄ-ները նշում են, որ իր սիրելիի համար դիրիժորը կաթոլիկությունից ուղղափառության է անցել՝ վերցնելով Գաբրիել (Գավրիիլ) անունը։
Զույգը որոշել է երկու անգամ նշել իրենց վերամիավորումը։ Երկրորդ հարսանիքը նախատեսված է սեպտեմբերին Ժնևում՝ 90-ամյա Սոֆիա Լորենի ներկայությամբ։ Զույգը նաև հարսանիքի պաշտոնական մասը տեղափոխել է այնտեղ։ Զլմ-ները գրում են, որ հայտնի սկեսուրը սիրում է իր վրացի հարսին և հուզիչ տեսաուղերձ է ձայնագրել արարողության համար Վրաստանում։
Իտալացի դիրիժորի և վրացի ֆիթնես մարզչի սիրո պատմությունը սկսվել է մի քանի տարի առաջ՝ սոցիալական ցանցերում նրանց ծանոթությունից։ «Բելիսիմա՛», – գրել է Կառլոն՝ պատահաբար տեսնելով Մարիամի լուսանկարը։ Դրանից հետո սկսվեցին նամակագրությունն ու ժամադրությունները, որոնց համար Պոնտին ընտրեց մոլորակի ամենագեղեցիկ վայրերը։
20 տարվա տարիքային տարբերությունը չխանգարեց սիրահարներին. Պոնտին 57 տարեկան է, Շարմանաշվիլին՝ 37։
Վրաստանում հարսանիքի նախապատրաստական աշխատանքները շատ լուրջ էին։ Պոնտին նույնիսկ հատուկ վրացական պարերի դասեր էր վերցրել և սովորել էր սիրո խոստովանություն վրացերենով։ Ապագայի մասին զույգն ասում է, որ չեն պատրաստվում իրենց ամուսնությունը վերածել ռեժիմի, և այն բաղկացած կլինի ռոմանտիկ հանդիպումներից։