Սեպտեմբերի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետ են հասցվել ջրամղիչ պոմպերը:
Հիշեցնենք, որ տեղական բյուջեից Նինոծմինդա քաղաքի ջրի անբավարարության խնդրի լուծման նպատակով ջրամղիչ պոմպերի ձեռքբերման համար հատկացվել էր 47 000 լարի գումար:
Պոմպերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթը շահել էր “წყლის და გაზის მირგატია” ՍՊԸ-ն 44 998 լարիի դիմաց: Ընկերությունը այդ գումարով ձեռք է բերել 6 պոմպեր, որոնցից 2-ը նախատեսված է հորատանցքերի համար: Պոմպերը կտեղադրվեն Հեշտիա գյուղում Նինոծմինդա քաղաքը ջրով ապահովելու համար: Իսկ մնացած պոմպերը կտեղադրվեն Փոքր Արագյալ, Գանձա, Սաթխա և Դիլիֆ գյուղերում:
Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի սպասարկման կենտրոնի ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով՝ պոմպերը կտեղադրվեն մեկ շաբաթվա ընթացքում: Նրա խոսքով՝ սրանով ամբողջությամբ չի լուծվի Նինոծմինդա քաղաքի ջրի անբավարարության խնդիրը, սակայն մասամբ կթեթևացնի ներկայիս խնդրահարույց իրավիճակը:
Ռադիո Նորը հետևում է այս խնդրի լուծման աշխատանքներին և թարմ տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ
Բորիս Ղարսլյան