
Կամչատկայի թերակղզում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական սեյսմոլոգիական ծառայությանը։
Նրանց տվյալներով՝ Ռուսաստանի Կամչատկայի թերակղզում գտնվող Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ժայթքել է ուժեղ երկրաշարժից հետո։ Մասնագետների խոսքով՝ հրաբխի արևմտյան լանջով հոսում էր տաք լավա, հրաբխի վերևում երևում էր ուժեղ փայլ, և լսվում էր պայթյունների ձայն։
Նշվում է, որ հրաբուխը վերջին օրերին ակտիվ է եղել՝ խառնարանից մոխիր էր ժայթքում, և գիշերը հրաբխի վերևում ուժեղ փայլ էր նկատվում։