Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի թեկնածու է

Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի թեկնածու է

«Վրացական երազանք» կուսակցությունը համապատասխան տեղեկատվությունը տարածել է սոցիալական ցանցերում։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 31-ին։

Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվում է երրորդ անգամ։

Վրաստանի խոշոր ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները բոյկոտելու մասին։