
Հուլիսի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցած «Ուրախ Ծիածան» փառատոնին մասնակցեցին Գանձայի «Գանձեր» և Գոնդուրայի «Վիկա» համույթի մեծ ու միջին տարիքային խմբերը։
Խմբերը ստացել են բարձր գնահատականներ և արժանացել են տարբեր կարգերի։ Գոնդուրայի մեծ խմբի պարողներն առանձնացվել են հատուկ մրցանակով՝ «Լավագույն պար» և «Լավագույն բեմական տեսք» անվանակարգերում։
Բոլոր մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դիպլոմներով։ Ինչպես նշեց խմբի պարուսույց Աստղիկ Հարությունյանը, ելույթն անցել է փայլուն։
Ֆոտոշարք․