
Սեպտեմբերի 2-ին հրդեհվել է Գանձա գյուղի բնակիչ Վարդ Նալբանդյանին պատկանող 700 հակ խոտի դեզը: Տանտիրոջ խոսքով՝ կրակը բռնկվել է ժամը 13:00-ի սահմաններում և այրվել է մոտավորապես 14 տոննա խոտ:
Բնակիչները պատմում են, որ հրդեհը առաջինը նկատել են հարևանները և տեղյակ պահել տանտիրոջն ու ահազանգել Հրշեջ ծառայությանը:
Հրշեջների և համագյուղացիների համատեղ ջանքերով կրակը մարվել է:
Դեպքի մանրամասները դիտեք տեսանյութում.
Գարուշ Արզումանյան