
Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային վարչության տեսուչները, հեռախոսային հաղորդագրության հիման վրա, պետական չպլանավորված վերահսկողության շրջանակներում հայտնաբերել են անօրինական գարեջրի և ալկոհոլային խմիչքների գործարան։ Այս մասին գրում է Հարավային Դարպասը․
Նրանց տեղեկատվության համաձայն՝ «Խարազի» ՍՊԸ-ն (գործունեության գրանցման համար՝ 426138324, հասցե՝ Բորժոմի, Գր. Ռոբակիձեի փողոց, թիվ 62) գործել է առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման։ Միաժամանակ, ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի արտադրության ընթացքում խախտվել են հիգիենայի չափանիշները: Բացի այդ, գործակալության տեսուչները առգրավել և կնքել են 800 լիտր գարեջուր և օղի: Ձեռնարկատերը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է: