«Թելասի» և «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությունները տուգանվել են

«Թելասի» և «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությունները տուգանվել են

Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովը (NEWRC) տուգանել է «Թելասի» և «Էներգո Պրո Ջորջիա» ընկերություններին էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների համար, հաղորդել է NEWRC-ը։

Հանրային նիստում ընդունված որոշման համաձայն՝ 2024 թվականին նշված ընկերություններում էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության վատթարացումը 2023 թվականի համեմատ գնահատվել է NEWRC-ի նորմատիվ ակտի և լիցենզիայի պայմանների խախտումով։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2024 թվականի ընթացքում «Թելասի»-ն կատարել է 11 հազար 740 անջատում։

«Էներգո Պրո Ջորջիա»-ի պարագայում 2024 թվականին գրանցվել է 74 հազար 504 անջատում։