NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհի անմխիթար վիճակին, որն օրեցօր ավելի է վատթարանում։ ճանապարհին առկա են մեծ և խորը փոսեր, որոնք խոչընդոտում են մեքենաների անցուդարձին, անգամ մարդիկ մեքենայից իջնում են, որ մեքենան կարողանա առանց կոտրվելու անցնել խորը փոսերի միջից։
NOR ռադիոկայանի խմբագրությունը հուլիսի 15-ին լուսաբանել էր Նինոծմինդա քաղաքի Ազատություն-Հովսեփյան խաչմերուկից մինչև Նորաշեն թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատումը և անդրադարձել դեպի անցակետ տանող ճանապարհին և դիմել ճանապարհային վարչությու։ Ի պատասխան ճանապարհային վարչությունից հայտնել էին, որ վերանորոգման նախագիծ դեռ չկա։
Այսօր՝ օգոստոսի 1-ին NOR ռադիոկայանի լրագրողները կրկին անգամ դիմեցին Վրաստանի ճանապարհային վարչություն այն հարցով , թե կա արդյոք ճանապարհների վերանորոգման նախագիծ, թե ոչ։
Ճանապարհային վարչությունից պատասխանեցին, որ տեղյակ են ճանապարհների վատ վիճակից, բայց առայժմս ճանապարհների վերանորոգման ոչ մի նախագիծ չկա։
Ավելացնենք, որ յուրաքանչյուր բեռնատար ամեն անգամ այս ճանապարհից օգտվելու համար վճարում է 350 լարի, սակայն ճանապարհը մնում է անտանելի վիճակում։
Մանրամասները տեսանյութում՝