Վնասված աղբամանները կփոխարինվեն նորերով. Հայտարարվել է մրցույթ

Վնասված աղբամանները կփոխարինվեն նորերով. Հայտարարվել է մրցույթ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր գյուղերում կոտրված աղբամանները կփոխարինեն նորերով։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր գյուղերում նախատեսվում է տեղադրել նոր աղբամաններ՝ փոխարինելով արդեն վնասվածները։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց մունիցիպալիտետի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը։

«Ներկայումս Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարել է համապատասխան մրցույթ։ Աղբամանների մատակարարումը կիրականացվի մրցույթի հաղթողի ընտրությունից հետո։ Սպասում ենք, որ գործընթացն այս տարի անպայման կավարտվի։ Հին, վնասված պլաստմասե աղբամանները կփոխարինվեն նոր մետաղականներով», — նշեց Անդրանիկ Բդոյանը։

Նա նաև նշեց, որ բնակիչները շատ անփութությամբ են օգտվում աղբամաներից՝ լցնելով շինարարական աղբ, կոտրելով դրանք։

Համաձայն հրապարակված տենդերի պայմանների՝ նախատեսվում է ձեռք բերել 1100 լիտր տարողությամբ մետաղական աղբամաններ։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Նինոծմինդայի տեղական բյուջեից, մոտավոր արժեքը կազմում է 120 հազար լարի։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը սահմանված է 160 օր։

Տարայի տարողունակություն՝ 1100 լ։
Տարայի երկարություն՝ 1360-1400 մմ։
Տարայի բարձրություն՝ 1320-1500 մմ։
Տարայի լայնություն՝ 1000-1100 մմ։