
Վրաստանում խաղամոլների ցուցակում գրանցված է ավելի քան 30 000 մարդ։ Եկամուտների ծառայության տվյալներով՝ 30 451 անձից 59-ը գրանցվել են դատավորի որոշմամբ, իսկ մնացածը՝ սեփական դիմումով։
Ինքնասահմանափակման գործընթացը պարզեցվել է, և քաղաքացիները կարող են ինքնուրույն մուտքագրել իրենց տվյալները կախյալ անձանց տվյալների բազայում։ Օրենսդրությունն արգելում է այդ անձանց մուտքը խաղամոլության վայրեր։
Տվյալները ցանկում պահվում են 5 տարի, իսկ վաղաժամկետ հանելը հնարավոր է միայն Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու կամ դատավորի որոշման դեպքում՝ առնվազն 3 տարի անց։