Հզոր հետցնցում՝ Կամչատկայում

Հզոր հետցնցում՝ Կամչատկայում

Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո տեղի է ունեցել հզոր հետցնցում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 04:16): Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը հասել է 5.6-ի՝ սեյսմոլոգները սովորաբար սա անվանում են հզոր երկրաշարժ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 204 կիլոմետր հեռավորության վրա։ Մասնագետների կարծիքով՝ օջախը գտնվել է 38,7 կիլոմետր խորության վրա։ Այս հետցնցումներին հաջորդել են մի քանի ավելի թույլ ցնցումներ՝ դրանց մագնիտուդը կազմել է 4,3 և 4,8։