Լեռնային շրջաններում սպասվում է կարկուտ և քամու ուժգնացում

Լեռնային շրջաններում սպասվում է կարկուտ և քամու ուժգնացում

Օգոստոսի 1-ին և 2-ին, բարձր ջերմաստիճանի ֆոնին, սպասվում է կարճատև, ամպրոպի ուղեկցությամբ անձրև, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալության կանխատեսմամբ` լեռնային շրջաններում սպասվում են նաև կարկուտ և քամու ուժգնացում, ինչը կարող է հանգեցնել լեռնային շրջաններում սողանքների և փոթորիկների ակտիվացման:

Սպասվող տեղումներին կարող են հետևել ջրհեղեղները: