Որոշ բենզալցակայաններում վառելիքի գները բարձրացել են ևս 5-10 թեթրիով

Որոշ բենզալցակայաններում վառելիքի գները բարձրացել են ևս 5-10 թեթրիով

Վրաստանում վառելիքի գները շարունակում են աճել։ Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը դրանք բարձրացել են 5-10 թեթրիով, մինչդեռ նախորդ շաբաթվա ընթացքում՝ մինչև 20 թեթրիով։ Արդյունաբերության փորձագետները կանխատեսում են, որ գներն օգոստոսին էլ կշարունակեն բարձրանալ։ Գների աճը պայմանավորված է նաև Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման ժամանակավոր արգելքով։

Տարբեր ապրանքանիշների բենզալցակայաններում գրանցվել են հետևյալ գները․

  • Super՝ մինչև 3.54 լարի
  • Premium՝ շուրջ 3.00–3.17 լարի
  • Euro Regular՝ 2.74–3.03 լարի
  • Diesel տեսակներ՝ 2.79–3.10 լարի

Միևնույն ժամանակ, միջազգային շուկաներում Brent և WTI տեսակի նավթի գները նվազել են՝ հասնելով համապատասխանաբար 69.67 և 67.33 դոլարի մեկ բարելի համար։