Թորիա գյուղը տոնեց իր 195-ամյակը

Թորիա գյուղը տոնեց իր 195-ամյակը

Օգոստոսի 3-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում երկրորդ անգամ նշվեց գյուղի տոնը՝ հիմնադրման 195-ամյակը։ Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ՝ ինչպես արտերկրում ապրող, այնպես էլ գյուղում բնակվող թորիացիների նախաձեռնությամբ և ջանքերով։

Տոնական միջոցառմանը մասնակցում էին ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանում բնակվող թորիացիներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից, համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ։

Տոնակատարությունը մեկնարկեց վաղ առավոտյան՝ Սուրբ պատարագով, որը կատարվեց Թորիայի Սուրբ Աստվածամայր եկեղեցում։ Պատարագից հետո ներկաները՝ համայնքային ղեկավարության հետ միասին, ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին։

Տոնական ծրագրի պաշտոնական մասը բացվեց Վրաստանի պետական օրհներգով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Թորիայի դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը, որը ներկայացրեց գյուղի պատմությունը և թորիացիների ծագումը։ Նա շնորհավորեց բոլոր ներկաներին գյուղի հիմնադրման 195-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը համայնքի համախմբման և պատմական հիշողության պահպանման տեսանկյունից։

Հաջորդիվ ելույթներով հանդես եկան Սումբատ Կյուրեղյանը, Անիվարդ Մոսոյանը և Վահան Արոյանը։ Նրանք բարձր գնահատեցին համայնքի միասնականությունը՝ նշելով, որ այդ համախմբվածությունը հենց այն ուժն է, որն այսօր վերածել է օրվա տոնը՝ իրական համայնքային շնչով։

Միջոցառման ընթացքում իր սրտագին խոսքը հնչեցրեց նաև Վիկտոր Սեխլյանը.

«Այո՛, ես այսօր ուրախ եմ և հպարտ, քանի որ մեր գյուղում տոն է։ Օգոստոսի 3-ը արդեն ներգրավվում է Թորիայի պատմության մեջ՝ որպես գյուղի օր, ավանդույթ, որը պետք է պահպանվի և նշվի ամեն տարի։ Ես հպարտ եմ, որ թորիացի եմ, հպարտ եմ մեր համագյուղացիների միասնությամբ։ Սիրելի համագյուղացիներ և հարգարժան հյուրեր, մաղթում եմ բարձր տրամադրություն։ Եկե՛ք միասին վայելենք այս գեղեցիկ օրը»։

Մշակութային ծրագրի ընթացքում հնչեցին նաև գյուղի բնակչուհի Սեդա Նիկողոսյանի հեղինակային, գեղեցիկ և հուզիչ տողերը՝ նվիրված գյուղին։

Հայկական ավանդական պարի շունչ հաղորդեցին «Նռանե» պարային համույթը, քույրեր Տոնականյանները իրենց գեղարվեստական ելույթով, ինչպես նաև դհոլահար Վալերի Տոնականյանը։

Տոնական միջոցառումը եզրափակվեց գյուղի բնակիչների և հյուրերի համար կազմակերպված հյուրասիրությամբ։

Ռուսաստանում Թորիա համայնքի ներկայացուցիչ Վիկտոր Սեխլյանը NOR-ի հետ զրույցում ասաց,-

«Թորիայի համայնքի անունից որոշեցինք կազմակերպել գյուղի տոնը, հետ չմնալ ոչ մի գյուղերից, հույս ունեմ, որ արժանապատվորեն կանցկացնենք և ամեն տարի օգոստոսի 3-ը կնշվի գյուղի օրը։ Հայաստանից Ռուսաստանից Վրաստանի տարբեր քաղաքներից շատ մարդիկ են եկել որպեսզի նշենք մեր գյուղի օրը»։

Վիկտոր Սեխլյանի հետ զրույցի մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Վիկտոր Սեխլյան

Թորիա գյուղի բնակիչ և ուսուցիչ Սեխլյան Վաչիկը զրույցում շնորհավորեց բոլոր համագյուղացիներին տոնի առիթով․ «Գյուղում մեծ տոն է ամբողջ համայնքը հավաքվել է տոնում է գյուղի օրը։ Արտերկրում ապրող թորիացիները և գյուղում ապրողները միասին որոշել ենք և օգոստոսի առաջին կիրակին անցկացնում և տոնում ենք գյուղի տոնը»,- ասաց Սեխլյանը։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Սեեխլյան Վաչիկ

Վալերի Տոնականյանը, ով եկել էր Ռուսաստանից, ուրախությամբ նշեց, որ եկել է մասնակցելու գյուղի տոնին։

Վալերի Տոնականյանի հետ զրույցի մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Սեեխլյան Վաչիկ

Պետրոսյան Վարդը նույնպես շնորհավորեց համագյուղացիներին և հավելեց, որ ամեն տարի օգոստոսի առաջին կիրակին որոշվել է նշել որպես գյուղի տոն, որն այսուհետ կլինի շարունակական։

Պետրոսյան Վարդի հետ զրույցի մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Պետրոսյան Վաարդ

Տեսամյութ․

Ֆոտոշարք․