
Վրաստանը՝ տարածաշրջանում կաթի ամենաբարձր գներով երկիրը
Numbeo-ի տվյալներով՝ Վրաստանում 1 լիտր կաթի միջին արժեքը 1.89 դոլար է, և երկիրը 127 երկրների շարքում 28-րդ տեղում է։ Հարևան երկրների համեմատ՝ Վրաստանում կաթը ամենաթանկն է, իսկ Թուրքիայում՝ ամենաէժանը (98 ցենտ)։ Հայաստանում այն արժե 1.63 դոլար (48-րդ տեղ), Ադրբեջանում՝ 1.41 դոլար (63-րդ տեղ), Ռուսաստանում՝ 1.27 դոլար (92-րդ տեղ)։
Աշխարհում ամենաթանկ կաթը կա Ճամայկայում (3.54 դոլար), իսկ ամենաէժանը՝ Թունիսում (50 ցենտ)։ Վարկանիշը կազմվել է 1 լիտր կաթի միջին գնի հիման վրա։