Նինոծմինդայում բազմաբնակարան շենքերի վերանորոգումը այդպես էլ չի կայանում

Նինոծմինդայում բազմաբնակարան շենքերի վերանորոգումը այդպես էլ չի կայանում

Նինոծմինդայի բազմաբնակարան շենքերի ճակատների վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը չի կայացել։

Մասնավորապես 2025 թվականին վերանորոգումները իրականացնելու համար հայտարարված մրցույթում, Ազատության 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի վերանորոգման մրցույթը չի կայացել, իսկ ինչպես գրված է գնումների ծառայության պաշտոնական կայքում Հովսեփյան 18 շենքի մրցույթը ավարտվել է բացասական արդյունքով՝ շահառու ընկերություն չի ընտրվել։

პროექტი by Radio NOR

Նախագիծը նախատեսվում էր իրականացնել տեղական բյուջեի միջոցներով․ 2023 թվականին այդ նպատակով տրամադրվել էր 680 հազար լարի։ Մրցույթը շահել էր «Իքս-2» ընկերությունը՝ առաջարկելով 675,391 լարի։ Ըստ պայմանագրի՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 24 շաբաթվա ընթացքում։

2024 թվականի ապրիլին «Իքս-2» ընկերության տնօրեն Գիորգի Խոզրեւանիձեն վստահեցրել էր, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին՝ մինչև 2024 թվականի հունվարի 23-ը։ Սակայն նշված ժամկետն անցել է, իսկ շենքերի ճակատային հատվածների վերանորոգումը շարունակում է մնալ կիսատ։

Շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները վերսկսվել են

Ավելի վաղ NOR-ի լրագրողը դիմել էր Նինոծմինդայի քաղաքապետարան՝ ճշտելու շինարարական ծրագրերի ընթացքը, սակայն որևէ պաշտոնական պարզաբանում չի տրվել։

Նշենք, որ շենքի ճակատային հատվածների վերանորոգման նպատակով մի քանի անգամ ևս հայտարարվել են մրցույթներ, սակայն մնում է կիսատ։

Երեք տարի տևած Նինոծմինդայի բազմահարկ շենքերի վերանորոգումը դեռևս մնում է կիսատ-պռատ

Շենքերի ճակատների վերանորոգման գործընթացը և դրանից առաջացած անհարմարությունը

Երբ կվերսկսվեն շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները

Շենքերի արտաքին հարդարման աշխատանքները վերսկսվել են