Արևի վրա նոր ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա նոր ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 4-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 08:57-ին, Արևի վրա արձանագրվել է M2.1 ուժգնության բռնկում՝ 4168 ակտիվ գոտում. հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Սիբիրի ֆիզիկատեխնիկական գիտական կենտրոնի արևային աստղագիտության լաբորատորիան

Բռնկումն արդեն երկրորդն է վերջին օրերի ընթացքում․ նախորդ օրը նույն տարածաշրջանում տեղի էր ունեցել M2.9 բռնկում։

Չնայած բռնկումների ուղղվածությանը դեպի Երկիր՝ գիտնականները նշում են, որ այս պահին ազդեցություն մագնիսական դաշտի կամ տիեզերական սարքերի աշխատանքի վրա չի արձանագրվել։

Արևային բռնկումները դասակարգվում են հզորությամբ՝ A-ից X դասով, որտեղ M դասը համարվում է ուժեղ։ Դրանք կարող են ուղեկցվել պլազմայի արտանետումներով և առաջացնել մագնիսական փոթորիկներ։

Այս պահի դրությամբ արևային ակտիվության հերթական աճը ազդեցություն չունի Երկրի վրա, սակայն մասնագետները շարունակում են ուշադիր հետևել զարգացումներին։