Tesla-ն Իլոն Մասկին գրեթե 30 միլիարդ դոլարի պարգևավճար է տվել

Tesla-ն Իլոն Մասկին գրեթե 30 միլիարդ դոլարի պարգևավճար է տվել

Tesla-ն գործադիր տնօրեն Իլոն Մասկին տրամադրել է շուրջ 29 միլիարդ դոլար արժողությամբ 96 միլիոն նոր բաժնետոմսեր: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Ինչպես նշել է պարբերականը՝ Tesla-ն գտնվում է շրջադարձային փուլում և Մասկին ընկերության ղեկավարի դերում պահելը կարևոր է արհեստական բանականության մեծ առաջընթացի պայմաններում մասնագետների և մենեջերների համար մրցակցության սրման պատճառով։

Մասկն այժմ կառավարում է Tesla-ի բաժնետոմսերի 13%-ը՝ հանդիսանալով ընկերության ամենամեծ բաժնետերը: Նոր բաժնետոմսերի նպատակն է մեծացնել Մասկի քվեարկելու հնարավորությունները, ինչն, ըստ բաժնետերերի, կարևոր է, որ նա կենտրոնանա Tesla-ի առաքելության վրա:

Մասկը նոր բաժնետոմսերը կստանա պայմանով, որ նա մնա գործադիր պաշտոնում մինչև 2027 թվականը ներառյալ: