
Ըստ Toyota Motor-ի հաշվետվության՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 5,440,880 ավտոմեքենա։ Այս թիվը ներառում է Toyota, Lexus, Daihatsu և Hino ապրանքանիշերի մեքենաները։
Տարեկան վաճառքի աճը կազմել է +7.4%: Տարվա առաջին կիսամյակը ռեկորդային վաճառքի ժամանակահատված է եղել կոնցեռնի ողջ պատմության ընթացքում, հաղորդում է Drom.ru-ն:
Միաժամանակ, վեց ամիսների ընթացքում Toyota-ն իր բոլոր գործարաններում արտադրել է 5,523,039 մեքենա, ինչը +8,8% աճ է գրանցել։ Նշված ծավալից 4,918,024 ավտոմեքենա արտադրվել է Ճապոնիայից դուրս։