Արմատներով Թորիայից Վալերի Տոնականյանի պատմությունը

Արմատներով Թորիայից Վալերի Տոնականյանի պատմությունը

Վալերի Տոնականյանը ծնվել է 2012 թվականի սեպտեմբերին, ապրում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Արմատներով Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղից է, ընտանիքը գյուղից տեղափոխվել է ՌԴ 1970-ական թվականներին։

Վալերի Տոնականյանը արդեն 10 տարի է զբաղվում է դհոլով և գրեթե 4 տարի զբաղվում է թայլանդական բռնցքամարտով․

«Զբաղվում եմ դհոլով, քանի որ շատ եմ սիրում այն, իսկ թայլանդական բռնցքամարտը ինձ օգնում է լինել ուժեղ և համարձակ»,- ասում է նա։

Վալերին վերոնշյալ սպորտաձևով մասնակցել է բազմաթիվ մրցույթների և նվաճել է տարբեր մեդալներ։ Երաժշտական ոլորտում մասնակցել է փառատոնների՝ նվաճելով գրան պրի մրցանակ և մեկ անգամ նվաճել է գավաթ։

«Միջոցառումը եղել է Չելյաբինսկ քաղաքում, որտեղ ես շատ լավ ներկայացա, բոլորին դուր եկավ և ես նվաճեցի «Գրան Պրի» մրցանակ, դա եղել է 2024 թվականին»,- ասաց Վալերին։

Վալերիի ընտանիքը գրեթե ամեն ամառ գալիս է գյուղ՝ անցկացնելու ամառային հանգիստը և դրանով նրանք պահպանում են կապը գյուղի հետ։ Իսկ մեր այն հարցին, թե ինչու է սիրում գալ գյուղ, Վալերին պատասխանեց.

«Ինձ այստեղ դուր է գալիս օդը, օրինակ մեր մոտ քաղաքում ուրիշ օդ է, իսկ այստեղ գյուղերում բոլորովին ուրիշ։ Ես նաև սիրում եմ կենդանիներին, սիրում եմ նրանց խնամել և սիրում եմ գյուղի կյանքը»։

Մանրամասները տեսանյութում՝