
NOR ռադիոկայանի տվյալներով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում կովերի մոտ արձանագրվել են հիվանդացության դեպքեր, որի ախտանիշները նման են դաբաղի։
Այսօր՝ օգոստոսի 5-ին NOR ռադիոկայանի լրագրողները այս խնդիրը պարզաբանլու համար դիմեցին անասնաբույժ Արթուր Մղդեսյանին։
Վերջինս խոսեց ախտանշաններից, տարածվածությունից և խորհուրդ տվեց մասնագիտորեն, թե ինչպես վարվեն նման դեպքերում։
«Արդեն 15 օր է, ինչ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում կա նոր հիվանդություն, որի անունը դեռ պարզ չէ, քանի որ դեռ լաբորատոր հետազոտություններ չեն արվել»,- ասաց անասնաբույժը։
Մղդեսյանը նշեց հիվանդության հիմնական կլինիկական նշանները՝
Անասնաբույժ Արթուր Մղդեսյանը հորդորում է բնակիչներին անասունների հետ շփվելիս լինել զգոն և հետևողական՝ հատկապես երեխաների առողջության հարցում։ Նա խորհուրդ է տալիս ժամանակավորապես չօգտագործել հիվանդ կենդանիներից ստացված կաթն ու կաթնամթերքը, քանի որ դրանք կարող են առողջությանը վնասել։
Մղդեսյանը նաև խորհուրդ է տալիս՝
Մանրամասները աուդիոնյութում․