Վրաստանը խնդրում է Լիտվային իրեն անվանել «Գեորգիա»

Վրաստանը խնդրում է Լիտվային իրեն անվանել «Գեորգիա»

Վրաստանը ցանկանում է, որպեսզի Լիտվան իրեն անվանի «Գեորգիա», որովհետև երկրի ներկայիս անվանումը՝ «Գրուզիա», ունի ռուսական ծագում։

Այս մասին, apsny.ge-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, նախարարն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ինքը գերմաներենի մասնագետ է և գիտի, որ գերմանացիները որոշ երկրների և քաղաքների անվանումների իրենց տարբերակն ունեն՝ այդ կերպ չվիրավորելով ոչ մեկին։
«Գերմանիան օգտագործում է գերմանական անվանումներ Եվրոպայի որոշ քաղաքների և երկրների դեպքում։ Չեմ կարծում, որ Միլանը վիրավորվում է, երբ գերմանացիներն այն Մայլանդ են կոչում կամ Գդանսկին՝ Դանցիգ»,- ասել է նախարարը։
«Ինձ համար դա շատ սկզբունքային հարց է։ Սակայն պատահում է, որ անվանումները ռուսերենից են լինում։ Օրինակ՝ Լիտվայի դեպքում, երբ «Գրուզիա» անվանումը ռուսական ծագում ունի։ Հնարավոր է՝ դա Խորհրդային Միությունում մեր ընդհանուր պատմության արդյունք է»,- հավելել է Պանջիկիձեն։
Ըստ նրա՝ ամենահամապատասխան անունը «Գեորգիան» է, սակայն եթե դա դժվար է Լիտվայի համար, ապա նախարարը դրանում մեծ ողբերգություն չի տեսնում։tert.am



Opinion, pooling and voting