Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

Երեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում:

«The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել է ջրերի տակ:

Իշխանությունները ճշտում են զոհվածների և վիրավորների թիվը: Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրամանով աղետի գոտի շտապ ուղարկվել են ռազմական ոստիկանության և արձագանքման ուժերի ստորաբաժանումներ՝ փրկարարական գործողություններ իրականացնելու համար: