Վրաստանի և Ռուսաստանի սահմանին մնացած հինգ ուկրաինացի քաղաքացիներ հացադուլ են հայտարարել

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին մնացած հինգ ուկրաինացի քաղաքացիներ հացադուլ են հայտարարել

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին մնացած հինգ ուկրաինացի քաղաքացիներ հացադուլ են հայտարարել հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից։

Ուկրաինացիները վրացական կողմից որևէ կոնկրետ պահանջ չունեն։

«Նրանց նպատակն է ժամանակին վերադառնալ հայրենիք՝ Կարմիր խաչի օգնությամբ և Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ», – հայտնել են գերատեսչությունում։

Հիշեցնենք՝ հունիսի երկրորդ կեսից ի վեր Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում գտնվում է մոտ 80 ուկրաինացի քաղաքացի։ Վրաստանը հրաժարվում է նրանց մուտք գործել՝ քրեական անցյալի և փաստաթղթերի բացակայության պատճառով։