
Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: Ներկայումս 460 բնակելի շենք և այլ կառույցներ գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ:
Հրդեհը, որի պատճառը իրավապահ մարմիններն այժմ փորձում են պարզել, սկսվել է օգոստոսի 1-ին և շարունակում է արագ տարածվել։
Սա այս տարվա ընթացքում Կալիֆոռնիայում բռնկված ամենամեծ հրդեհն է։ Հունվարին Իթոնի և Փալիսեյդսի անտառային հրդեհները ընդգրկեցին Լոս Անջելեսի շրջանը՝ այրելով ընդհանուր առմամբ 40,000 ակր տարածք։ Հրդեհները խլեցին 30 մարդու կյանք և ոչնչացրին ավելի քան 12,000 շինություններ, այդ թվում՝ հայտնիների սեփականություններ։
Աղբյուրը՝ armlur.am