Ինչ փուլում են Թորիա գյուղում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները

Ինչ փուլում են Թորիա գյուղում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։ Այս պահին արդեն ավարտվել է գյուղամիջյան ճանապարհի ասֆալտի առաջին շերտի փռման գործընթացը։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև երկրորդ շերտը, եզրաքարերի տեղադրումը և ջրահեռացման համակարգի բարելավումը։

«Ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ Թորիա գյուղում ասֆալտապատումը մեծ նշանակություն ունի։ Այն կարևոր է երեխաների համար լավ կենսապայմաններ ստեղծելու տեսանկյունից, ինչպես նաև գյուղին հաղորդում է ավելի մաքուր և գեղեցիկ տեսք»,- ասաց Թորիա գյուղի բնակիչը։

Հավելենք, որ օրեր առաջ սկսվել էր գյուղամիջյան ճանապարհների հարթեցման և հողային աշխատանքները։

Նշենք, որ Թորիա գյուղի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման հայտարարված մրցույթի համար տեղական բյուջեից կտրամադրվի գումարի 66.6%-ը, իսկ պետական բյուջեից ֆինանսավորումը կկազմի է 33.7%։ 

Թեև գյուղի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատ է, այնուամենայնիվ, ճանապարհի մնացած հատվածը՝ մինչև գյուղի վերջնամասը ասֆալտապատում չուներ, վերականգնողական հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 639 մետր և ներքին ճանապարհի ասֆալտապատման գնահատված արժեքը կազմում է մոտ 566,000.00 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։