Կաթնատու գյուղում տեղի ունեցավ Սուրբ խաչի բացման արարողությունը

Կաթնատու գյուղում տեղի ունեցավ Սուրբ խաչի բացման արարողությունը

Օգոստոսի 6-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղում տեղի ունեցավ Սուրբ խաչի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը տեղի ունեցավ գյուղի մուտքի մոտ, ուր տեղադրվել է նոր խաչ՝ ի պատիվ գյուղի բնակիչների հավատքի ու ավանդույթների։

Խաչի տեղադրումը նախաձեռնվել էր տեղի համայնքի անդամների կողմից` Տիգրան Իրիցյանի, Էդգար Բդոյանի և Վահան Բդոյանի գլխավորությամբ։ Աջակցել էին նաև գյուղից արտագաղթած, բայց իրենց հայրենիքի հանդեպ սերը պահպանած մարդիկ։ Խաչի տեղադրումը և բացումը ուղեկցվեց հոգևոր ծառայությամբ և խաչի օծմամբ, որի ընթացքում աղոթք հնչեցվեց համայնքի բարօրության, խաղաղության և համերաշխության համար։

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Կաթնատու գյուղի բնակիչները, այլև հարակից գյուղերից ժամանած բնակիչները, համայնքային ղեկավարներ և հյուրեր։

Տեղացիները հույսով հայտնեցին, որ այս տոնը կդառնա շարունակական ավանդույթ և կնպաստի գյուղում հոգևոր կյանքի ակտիվացմանը։

Տեսանյութ