
Մելինե Գյուլասարյանը ծնվել և մեծացել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում, արմատներով Ջավախքից է, 23 տարեկան։ Զբաղվում է երաժշտությամբ, գրում է ստեղծագործություններ, գրքեր։ Ինչպես նաև սեփական երգերի ու խոսքերի հեղինակ է։
Մելինեի ընտանիքը ավելի վաղ տեղափոխվել է Ֆրանսիա, այդ ժամանակ Մելինեն 16 տարեկան է եղել։ Ֆրանսիայում սովորել և ավարտել է տուրիզմի բաժինը, բայց մասնագիտությամբ չի զբաղվում։
«Իմ ապագան տեսնում եմ միայն բեմին, ես երգում եմ, նվագում եմ կիթառ և դաշնամուր, նաև գրում եմ երգեր, բանաստեղծություններ և գրքեր։ Գիրքը, որը հրատարակվելու է շուտով, «Արևն առաջին անգամ մայր մտավ» վերնագրով, սիրո պատմություն է, նաև ունի մոտիվացնող ճյուղ»։
Վերոնշյալ գիրքը Մելինեն սկսել է գրել «COVID-19»-ի ժամանակ, ունեցել է ազատ ժամանակ և այդ ժամանակը տրամադրել է գիրք գրելուն։ Մտքերը թերթին տալու հետաքրքրության պատճառով Մելինեն անգամ մոռանում էր հաց ուտել և գիշերները չքնել․
«Գրքի մեջ շատ է խոսվում արևածագի մասին, գիրքը գրելուց ես չէի քնում և ամեն օր արևածագ էի դիմավորում»,- ասում է Մելինեն։
Մանրամասները տեսանյությում