Այազմա գյուղում կայացավ գուսան Հավասու ավանդական տոնը

Այազմա գյուղում կայացավ գուսան Հավասու ավանդական տոնը

Երկու տասնամյակից ավել է ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի օրը վիրահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքվում են Ծալկայի շրջանի Այազմա գյուղում՝ նշելու ծնունդով նույն գյուղից գուսան Հավասուն նվիրված աշուղական երգի տոնը։

Այս տարի սեպտեմբերի 3-ին Այազմա գյուղում Ծալկայի մունիցպալիտետի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի աջակցությամբ կայացավ մեծանուն հայ գուսանի ավանդական երգի տոնը:

Տոնակատարությունը մեկնարկեց գուսան Հավասու կիսանդրու բացման արարողությամբ: Կիսանդրին կառուցվել է մոսկվաբնակ և ծնունդով Ղզլքիլիսայից բարերար Էդգար Արամյանի հովանավորությամբ: Կիսանդրու բացման արարողությանը հաջորդեց դաշտահանդեսը, որի ժամանակ հնչեցին գուսանի երգերից, ժողովրդական պարեր, իսկ տոնի մասնակից ելույթ ունեցող պաշտոնյաները
իրենց խոսքում փառաբանեցին Հավասուն:


Բորիս Ղարսլյան