«Batumelebi»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման

«Batumelebi»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման

Բաթումի քաղաքային դատարանը «Batumelebi/Netgazeti»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման։

Բաթումի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սահելաշվիլին վերաորակեց Մզիա Ամաղլոբելիի դեմ առաջադրված մեղադրանքները. լրագրողը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը նախատեսում է դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի պաշտպանի կամ այլ պետական ծառայողի նկատմամբ։

Այս արարքի համար նախատեսված է տուգանք, մինչև 2 տարի տնային կալանք և 2-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։

Ամաղլոբելիին սկզբում մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 353/1 հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է հարձակում ոստիկանության աշխատակցի, հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի, այլ պետական պաշտոնատար անձանց կամ պետական հաստատության վրա։

Այս արարքը պատժվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։