Ուռեկի՞, Բաթումի՞, Քոբուլեթի՞, թե՞ հանգիստ դեպի սեփական արտ

Ուռեկի՞, Բաթումի՞, Քոբուլեթի՞, թե՞ հանգիստ դեպի սեփական արտ

Օգոստոսի 7-ին NOR ռադիոկայանի լրագրողները անցկացրին հարցում՝ պարզելու, թե ինչպես և որտեղ են բնակիչները անցկացնում կամ նախատեսում անցկացնել իրենց ամառային հանգիստը։ Պատասխանները տարբեր էին՝ կախված թե՛ ֆինանսական հնարավորություններից, և թե՛ հանգստի նախընտրած ձևերից։

Հարցվածներից շատերը նշում են, որ ամռան թեժ աշխատանքային օրերին հանգստի մասին նույնիսկ մտածել չեն կարող։ «Գյուղացու համար հանգիստը դաշտերում է։ Որքա՞ն պետք է վաստակի գյուղացին, որ կարողանա մեկնել հանգստի։ Հազիվ են անասնապահությամբ ապրուստը վաստակում»,-ասում է բնակիչներից մեկը։

Մեկ այլ հարցված պատմում է, որ հանգստի լավագույն վայրերն իր համար Բաթումին, Ուռեկին և Քոբուլեթին են։ Սակայն նա ավելի շատ նախընտրում է Ուռեկին՝ հանգիստ միջավայրի պատճառով։

«Ինձ ավելի շատ դուր է գալիս հանգիստ միջավայրում հանգստանալը, մինչդեռ Բաթումին ավելի ակտիվ հանգստի սիրահարների համար է։ Եթե նոր հագուստ ենք գնում, նոր ուտելիքներ փորձում, ապա առնվազն 3500 լարի պետք է նախատեսել»։

Երիտասարդը նշում է, որ այս տարի հանգստանալու է մեկնել Արևմտյան Հայաստան։ Նրա խոսքով՝ բոլոր ծախսերը կազմել են մոտ 500 լարի։ Տպավորությունները, ինչպես ինքն է ասում, աննկարագրելի են եղել, և նա այդ գեղեցկությունը ոչ մի շքեղ երկրի հետ չէր փոխի։

Մեկ այլ բնակիչ նշում է, որ կարևոր չէ, թե որտեղ կլինի հանգիստը, կարևորն այն է, որ միջավայրից դուրս գնալ ու միջավայրը փոխելը 2-3 օրով բավական է։ «Հանգիստը պարտադիր չէ լինի թանկ կամ հեռու՝ կարևոր է փոփոխությունն ու լիարժեք հանգստանալն է»,-ասում է նա։

Մանրամասները աուդիոնյութում

Radio NOR · Որտեղ են հանգստանում Նինոծմինդայի բնակիչները