
5-ամյա Արթուր Գաբրիելյանը, ով արմատներով Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղից է, ծնվել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Արթուրը զբաղվում է բլոգինգով և արդեն ունի իր հանդիսատեսը։ Նա երազում է մեծանալ և դառնալ բժիշկ՝ բուժելու հիվանդներին ու օգնելու մարդկանց։
Թեև Արթուրը ծնվել և մեծանում է քաղաքում, նա առանձնահատուկ սեր ունի գյուղի կյանքի ու գյուղական կոլորիտի հանդեպ։
Շատ պատահականորեն, երբ առաջին անգամ Արթուրի մայրիկը իր ինստագրամյան էջում հրապարակել է փոքրիկի սրամիտ տեսանյութերից մեկը, այն անսպասելիորեն լայն արձագանք է գտել և հավաքել հազարավոր դիտումներ։ Դա էլ դարձել է Արթուրի բլոգերային ճանապարհի սկիզբը։
Այսօր Արթուրը շարունակում է ուրախացնել իր հետևորդներին յուրօրինակ տեսանյութերով, իսկ իր սրտում պահում է հույսը, երազանքը և արևը՝ մի օր դառնալ իսկական բժիշկ և բուժել բոլոր հիվանդ մարդկանց։
Մանրամասները տեսանյութում․