
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օգոստոսի 8-ի կեսօրից մինչև օգոստոսի 11-ը Վրաստանում, բարձր ջերմաստիճանի ֆոնին, կանխատեսվում են անձրև և ամպրոպ, որոշ վայրերում՝ ուժգին, ինչպես նաև ուժեղ քամի արևմտյան ուղղությամբ, հնարավոր է նաև կարկուտ։
Սինոպտիկոսների հաղորդմամբ՝ ծովում սպասվում է 3-4 բալ ուժգնությամբ փոթորկալից ալեկոծություն։
«Սպասվող տեղումները կարող են Վրաստանի փոքր գետերում առաջացնել ջրհեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և լեռնահոսքերի առաջացում կամ ակտիվացում։ Վտանգի մակարդակը միջին է», – նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։